▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանակություն չունի, թե ով է, ինչ մականուն ունի` բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ. Օսիպյան

Թե՛ մարզերի, թե՛ Երևանի բոլոր «հեղինակությունների» հետ վարվելու ենք շատ խիստ և օրենքի սահմաններում:

 

 

 

 

 

 

 

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» այս մասին ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

 

 

 

 

 

 

 

«Մեզ համար նշանակություն չունի, թե ով է, ինչ պատկանելություն ունի, ինչ մականուն ունի: Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը տիրապետում է ոչ միայն Երևանի, այլ բոլոր մարզերի օպերատիվ իրավիճակին, և բոլորը, նաև նշված հեղինակություն ունեցողները, այո՛, անհրաժեշտության դեպքում օրենքի սահմաններում խստորեն կպատժվեն»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անընդունելի է, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում», ապա Օսիպյանը նշեց, թե համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее