Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Նարե Գրիգորյանի և նրա ըտրյալի` Արամի հարաբերությունների մասին կայքն արդեն պատմել է: Այս անգամ երգչուհին մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ` նոյեմբերի 24-ին, կայացած իրենց նշանադրության արարողությունից:
«Նշանադրությանս մասին տեղյակ էին եղել բոլորը, բացի ինձանից: Ես դրա մասին տեղեկացել եմ արարողությունից ընդամենը ժամեր առաջ»,- ժպիտով նշեց Նարեն:
Նրա խոսքով` փոքր-ինչ սրտնեղել է միայն այն բանի համար, որ իր նշանադրությունից տեղյակ չլինելու պատճառով չի կարողացել նախօրոք պատրաստվել.
«Այնպես պատահեց, որ ես մտա խանութ և գնեցի առաջին իսկ պատահած զգեստը, քանի որ այլ տարբերակ պարզապես չունեի: Նույնիսկ, երբ արդեն գտնվում էինք սրահում, հավատս չէր գալիս, որ այդքան հյուր կար և որ բոլորը հավաքվել էին հենց մեզ համար»,- պատմեց Նարեն:
«Արդեն ասել եմ, որ ամուսնության դեպքում ոչ ոքի չեմ ների, եթե կրկին օրը թաքցնեն ինձանից»,- կատակեց Նարեն` հավելելով. «Թե երբ կլինի ամուսնությունը դեռ չենք ցանկանում պլանավորել, ապրում ենք այսօրվա օրով, իսկ այսօր մենք երջանիկ ենք»,- նշեց Նարե Գրիգորյանը:
Վերջինս ասաց, որ իր և սիրելիի հարաբերությունները օրինականցնելուց հետո դեռ չի հասցրել որևէ փոփոխություն զգալ, քանի որ դրանից շատ ժամանակ չի անցել:
«Փոփոխություն որպես այդպիսին դեռ չկա, միայն հոգևոր առումով եմ ինչ-որ նոր բան զգում: Նման դեպքերում հստակ սկսում ես որոշել հետագա անելիքներդ, հետագա քայլերդ, աշխատանքի հետ կապված որոշումներ ես փորձում կայացնել և այլն»,- հավելեց երգչուհին:
Նարեն տեղեկացրեց նաև, որ իր նշանածը` Արամը, այսուհետ հանդես է գալու նաև որպես իր պրոդյուսեր և իր բոլոր գործերով զբաղվելու է հենց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում