Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգիչ Մհերի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես շատերը գիտեն` արդեն երկար ժամանակ է դասավանդում եմ Մշակույթի պետական քոլեջում` Նադեժդա Սարգսյանի գլխավորությամբ: Այստեղ ունեմ իմ ուսանողները, որոնց դասավանդում եմ «Երաժշտական ոճաբանություն» առարկան: Ասեմ, որ շատ տաղանդավոր սերունդ ունենք, որոնք հնրավարության դեպքում հայտնվելով ասպարզեզում` կարող են հայկական երգարվեստին նոր շունչ հաղորդել»,- նշեց նա, իսկ մեր նկատառմանը, թե շատ արտիստներ այնքան էլ գոհ չեն նորահայտ երգիչներից, Մհերը պատասխանեց.
«Խնդիրը նրանում է կայանում, որ միշտ էլ տաղանդավորները միջոցներ չունեն ասպարեզ հայտնվելու, իսկ նրանք, ովքեր երգել չգիտեն, կամ վատ են երգում, ունեն մեծ հնարավորություններ եւ կարողանում են մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ նկարահանել: Իրականում, աշխատելով երաժշտական քոլեջում, փաստում եմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր երեխաներ: Իսկ ես էլ, որպես դասախոս, շատ խիստ եմ, պահանջկոտ, որպեսզի նրանք էլ ավելի մեծ պատասխանատվությամբ սովորեն, միաժամանակ` փորձում եմ ստեղծել պայմաններ, որպեսզի ուսանողներս կարողանան իրենց դրսեւորել, օրինակ` իմ մենահամերգին նրանք ինձ հետ միասին բեմում ելույթ ունեցան: Ի դեպ` ոչ միայն ես, այլեւ մեր ողջ ուսուցչական անձնակազմը նպաստում է ուսանողների աճին, աջակցում են, որպեսզի նրանք ներկայանան տարբեր մրցույթներում, որոնց շրջանակում մենք գրեթե միշտ հաղթանակներ ենք գրանցում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում