▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրանք ուզում են, որ հաջորդ արհավիրքների դեպքում, «Իմ քայլից» ոչ մի պատգամավոր դուրս չգա». Գևորգ Գորգիսյան

 

«Նոր ընտրակարգով քաղաքացիներն ընտրելու են միայն կուսակցություն, ու կուսակցապետերը նշանակելու են արդեն պատգամավորներ ու պատգամավորն ունենալու է մի շարժառիթ՝ հլու-հնազանդ լինել իր կուսակցապետին, որպեսզի հաջորդ ցուցակում կրկին հայտնվի. քաղաքական գործիչ-ժողովուրդ կապը կորելու է»,- «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԸՕ փոփոխություններին:

Խորհրդարանական շաբաթ» հաղորդման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ  անդրադարձել է  Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ հայտարարել է․  «Թուրք-ադրբեջանական բանակը հետ չի կանգնել իր դավադիր հակահայ ծրագրերից: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր՝ ձախողված դիվանագիական հարաբերություններ, քայքայված տնտեսություն, թուլացած բանակ, եկեղեցու դեմ տարվող հետևողական արշավ, հավատի կորուստ՝ ապագայի նկատմամբ»։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее