Զինվորը սխրանքներ է գործում երգը անպակաս հոգում: Ժողովրդական երգիչ 4 նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը իր երիտասարդ գործընկերների հետ մեկնել էր Արցախ: Նրարք վարակվել ու խանդավառվել են զինվորների անսահման նվիրվածությունից ` հայրենի հողը սրբությամբ պաշտպանելու , ընկերոջ կյանքը փրկելու պատրաստակամությունից: 18-ամյա զինվորի կողքին կամավոր բյուրավոր տղաmարդիկ գիշեր ու զօր անվարան , անսասան կանգնած են դիրքերում, անառիկ պահելու երկրի սահմանները , որ չխաթարվի հայ մանկան քունը: Գրիգորն ասաց , որ հպարտության զգացումը գլուխ էր բարձրացնում , երբ նրանց կողքին էին. «Նրանք կենդանի լեգենդներ են իրենց ապրած օրերով, մարտական սխրանքներով: Ի դեպ երգում էին մեզ հետ , շփվում ջերմորեն»:
Նման պատմությունները բազմաթիվ են , երբ արվեստն ու զենքը դառնում են զորավիգ հային ու այդժամ մտքովդ մի բան է անցնում ` հայ զինվորի ոգին զորեղ է , բազուկն ամրակուռ:
Հեղինակ՝
Լուսինե Արշակյան