Օրեր առաջ համացանցում էր հայտնվել մի հրապարակում, որը վերաբերում էր երգչուհի Լյուսիին: Տվյալ նյութում, որը վերնագրված էր «Իզուր չէին կատակում, որ Լուսինե Աղաբեկյանը նման է Կոնչիտա Վյուրսթին», հեղինակն անդրադարձել էր երգչուհու և Կոնչիտայի նմանությանը:
Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ է հաստատել Լյուսիի ամուսնու՝ Արամայիս Հայրապետյանի հետ, ով նաև երգչուհու պրոդյուսերն է.
«Ես անգամ չգիտեմ, թե ով է այդ նյութը տարածել, հեղինակն անհասկանալի անվամբ մեկն է, ում անգամ չարժե որևէ կերպ անդրադառնալ: Մարդիկ իրենք իրենց պատժում են, հակադարձել պետք չէ: Ծիծաղաշաժն այն է, երբ մտնում ես այդ վատ մեկնաբանություն տարածողների էջը, մեկ էլ պատահմամբ տեսնում ես, որ նրանցից մեկը, օրինակ, իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ «Բարի եղեք, մարդիկ»: Դրանից հետո հասկանում ես, որ շատ անիմաստ է նման մարդկանց մասին խոսելը, նրանք մեր հասարակության «բռակ» դուրս եկած մարդիկ են, դրա համար էլ պետք է նրանց վերաբերվել «ըմբռնումով», նրանց տեսակն է այդպիսին»,- կայքի հետ զրույցում նշել է Արամայիս Հայրապետյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Կոնչիտային ինձանից բացի նմանեցնում էին ևս մի քանի հոգու. Լյուսի