▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք լույս դարձան, որ մենք չապրենք խավարում. Հարութ Բալյան

Ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանն այս օրերին Երևանում է: Հուլիսի մեկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սիրված երգչի մենահամերգը:

«Տասնվեց տարի է արդեն բեմում հանդես եմ գալիս հանդիսատեսի առաջ,-ասում է երգիչը,-բոլոր համերգներից առաջ միշտ հուզվում եմ, կածես առաջին անգամ քննության նման պիտի ելույթ ունենամ: Այնուամենայնիվ այս համերգը կարևորում ու առանձնացնում եմ մյուսներից, քանի որ այն նվիրված է ապրիլյան պատերազմում զոհված խիզախ հայորդիների հիշատակին:

Նրանք լույս դարձան, որ մենք չապրենք խավարում: Նրանց կյանքի կորուստը սրտի ցավով զգաց ամեն մի հայ` աշխարհի, որ անկյունում էլ լիներ: Ինձ մոտ հոգու պահանջ էր` գալ հայրենիք ու կարողանալ իմ արվեստով վարձահատույց լինել, շնորհակալ լինել առյուծ որդիներ ծնած նրանց ծնողներին:

Մենահամերգից հետո գոյացած ողջ գումարը անձնապես կփոխանցեմ ընտանիքներին, ովքեր զավակ, կամ ամուսին են կորցրել»: Հաճելի է, որ դեռ մանկուց ամերիկյան կրթություն ստացած երգիչը չի հեռանում ակունքներից ու հայ լինելու գիտակցությունը պատվով կրելու, զինվորի կորստյան փաստը այդքան ցավով ապրելու կարողություն ունի:

Մաղթենք, որ զինվորն ու սպան հայրենիքի սահմանները պաշտպանեն խաղաղ պայմաններում: Եվ թող որ մենահամերգների ժամանակ հանդիսատեսի աչքերը շողան սիրելի արտիստների կատարումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее