▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք բանակում չեն ծառայել, բայց զինվոր են նկարահանման հրապարակում

Life.panorama.am-ը գրում է.

Հայկական ֆիլմարտադրության մեջ հատկապես վերջին տարիներին բանակի մասին ֆիլմեր կամ նախագծեր շատ են հանդիպում: Դրանցում տեսնում ենք հայ զինվորների կյանքը, որոնց հաճախ մարմնավորում են մարդիկ, ովքեր իրականում ինչ-ինչ պատճառներով զինվորական ծառայություն չեն անցել: Նրանցից երկուսը՝ Գնել Ուլիխանյանն ու Գոռ Հարությունյանը, կիսվել են նման ֆիլմերում նկարահանվելու փորձով եւ թեկուզ, որպես դերասան, զինվորի հոգեվիճակն ապրելու իրենց զգացողություններով:

Գնել Ուլիխանյանը, ով «Ես եմ» ֆիլմում մարմնավորում էր զինվոր Ռոմանին, այս շրջանում կապիտան Մովսիսյանի դերով խաղում է «Սահմանին» ֆիլմում. «Ես չեմ ծառայել, բայց հայրենիքիս նկատմամբ պարտքս փորձում եմ կատարել զիվորական թեմաներով ֆիլմերում նկարահանվելով: Խաղացել եմ «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում, իսկ հիմա էլ՝ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում: Իսկապես հպարտ եմ, որ ինձ վստահում են նման ֆիլմերում խաղալ, թեկուզ որպես դերասան, զինվորի կյանքը ներկայացնելով, շատ բան եմ սովորել: Նկարահանումների ընթացքում աշխատում եմ հնարավորինս շատ մտնել զինվորի, սպայի կերպարի մեջ. հպարտանալու առիթ է նույնիսկ մի պահ քեզ սպա զգալ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Գնելը երբեք իրական զինվոր չի եղել, բայց զինվոր ընկերներ շատ է ունեցել. «Ընկերներիցս Լեւս Դավթյանն ու Մոսո Կարապետյանն են ծառայել, ես էլ իրենց ամբողջ ծառայության ընթացքում հոգեպես տղերքի հետ եմ եղել»,- նկատեց Գնելը:

Դերասանը մեր միջոցով հղեց նաեւ իր շնորհավորանքը. «Մեր բանակը ամենահզորն է, չէ, որ պատերազմը հաղթած բանակ է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս օրվա կապակցությամբ, մեր հայրենիքին խաղաղ երկինք եմ մաղթում, զինվորներին քաջ առողջություն, անփորձանք ծառայություն, թող Աստծո աջը միշտ լինի մեր սահմանապահ զինվորների գլխին. թող, որ լռեն զենքերը, ուրախ հնչեն երգերը»:

Դե իսկ երգիչ-դերասան Գոռ Հարությունյանը՝ «Բանակում»-ի Վարուժը, մեզ հետ զրույցում պատմեց, որ «Բանակում» հեռուստասերիալի ողջ ընթացքում փորձել է հասկանալ ու վերապրել զինվորի կյանքը: Ի դեպ՝ որպես երգիչ Գոռն իր առաջին տեսահոլովակը նկարահանել է հենց բանակային թեմայով, որում հանդես է եկել որպես շարքային Հարությունյան.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее