▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան հանդիպելուց հետո ինձ վերագտել եմ. Լիլուն՝ իր կյանքի դժվարին ուղղու և ամուսնու մասին

Past.am-ը գրում է.

Իր անվան շուրջ բազմաթիվ ասեկոսենոր առաջացնող այս երգչուհին վերջերս ամուսնացել է և կազմել իր գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: Այսօր Ձեզ ենք ներկայացնում, արդեն բավական հայտնիություն ձեռք բերած Լիլուի անձնական կյանքի՝ արդեն իսկ անցյալում մնացած որոշ մանրամասներ, ինչպես նաև նրա անձի հետ կապված որոշ սկանդալային մանրամասներ, որ գուցե մինչ օրս ոչ ոք չգիտեր:

Երբ 2007 թվականին Լիլուն հայտնվեց հայկական շոու-բիզնեսում իր՝ «Թաց է սերը» տեսահոլովակով, իսկական աղմուկ բարձրացրեց իր անվան շուրջ: Ով էր այն համարձակ աղջնակը, ով չվախեցավ միանգամից մերկանալ տեսախցիկների առջև և, ով էր այն գեղեցկուհին, ում համար երգելը ու գերաստղ դառնալը ավելի կարևոր էր, քան ինչ-որ կարծիքներ` իր անձի բարոյականության հետ կապված:

Իր կարիերայի հենց սկզբում Լիլուին հիշեցին և ժամանակի ընթացքում արդեն սկսեցին սիրել ամենահամարձակ և ամենասկանադալային երգչուհի «դրոշմակնիքով:

Չնայած այն կարծիքներին, որ երգչուհին հայկական շոու-բիզնեսյան թոհուբոհում համարվում է ամենահամարձակներից մեկը, երգչուհին անձամբ իրեն համարձակ ու սկանդալային չի համարում: 

«Ես իմ կատարած աշխատանքում երբեք որևէ բան ավելորդ չեմ անում, ես անում եմ այն, ինչ չփի մեջ է...»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է երգչուհին:

Բավական երկար տարիներ ապրելով միայնակ՝ առանց մոր ու հոր ջերմությունն զգալու՝ միայնակ երգչուհին անհամեմատ ուժեղ գտնվեց և կարողացավ իրեն բաժին հասած դժվարությունները հաղթահարել բաց ճակատով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее