Bravo.am-ը գրում է. Բուռն աշխատանքային օրերից հետո Անաիս Սարդարյանը կմեկնի Ռուսաստան, որտեղ էլ կդիմավորի 2016 թվականը: Իսկ մինչ այդ հատուկ մեզ համար դերասանուհին Ձմեռ պապի կերպարով լուսանկարվել է տոնական ֆոտոշարքում, ինչպես նաեւ պատասխանել է մեր հարցերին:
Մայրիկի եւ քույրիկի հետ
Առաջարկ կա Ամանորին ներկայանալ որպես հանդիսավար: Բոլորս էլ գիտենք, որ դա ձեռնտու է, բայց մտածում եմ` արդյոք գումարն եմ գերադասում, թե ընտանիքիս հետ լինելը: Ամեն տարի աշխատում եմ հարազատներիս հետ նշել ընտանեկան այս տոնը եւ այս անգամ էլ Մոսկվայում մայրիկիս ու քույրիկիս հետ կդիմավորեմ գալիք տարին:
«Պապայիցս հետո…»
Վերջին անգամ տոնածառ զարդարել եմ 7-8 տարի առաջ, երբ հայրիկիս հետ էի դիմավորում Նոր տարին` Աբովյանի մեր տանը: Փոքր ժամանակ շատ-շատ էի սիրում տոնածառ զարդարելը, իսկ պապայիցս հետո էլ ցանկություն չունեմ… Միշտ նա էր տոնածառը բերում, ու միասին զարդարում էինք: Այժմ տոներին ընդառաջ ոչինչ չեմ անում. տոնածառ չեմ դնում, չեմ զարդարում տունը, քանի որ տանը գրեթե չեմ լինում:
«Տխրում եմ, որ…»
Սիրում եմ Ամանորը, քանի որ արձակուրդային շրջան է: Ծանրաբեռնված նկարահանումներից, ներկայացումներից հետո այն ասոցացվում է հանգստի հետ: Տխրում եմ, որ այս տարի ընկերներիս հետ չեմ լինելու. ես եւ Մոսոն արտերկրում կլինենք, Սոնան ու Լեւսը կմնան երկուսով:):
«Նրան հաջողվեց զավթել սիրտս»
Դժգոհելու տեղ չունեմ 2015-ից: Ինձ համար 2014-ն էր մեծ կորստի տարի. հայրիկիս կորցրի: Այսուհետեւ բոլորը տարիները կլինեն լավը, քանի որ ամենավատն արդեն եղել է: Համենայնդեպս, 2015-ն առանց կորուստների տարի էր, եւ աշխատանքային, գործնական ու անձնական ձեռքբերումներ եմ ունեցել: Այս տարի մեր «410 ստուդիան» բացեցինք, իսկ տարեվերջին նրան հաջողվեց զավթել սիրտս, տեսնենք` ինչ կլինի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում