▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա փոխարեն ես այլ կերպ կվարվեի. Նարինե Սուլթանյան


Նրա փոխարեն ես այլ կերպ կվարվեի. Նարինե Սուլթանյան

Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք «Քարտ բլանշ» բազմասերիանոց ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ֆիլմի թրեյլերից պարզ է դառնում, որ այստեղ իսկական աստղաբույլ է հավաքված, նրանց շարքում տեսնում ենք նաեւ հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանին, ով դերասանական արվեստում երկարատեւ դադարից հետո առաջին անգամ որպես դերասանուհի է ներկայացել:

Երկարատեւ լռությունից հետո կրկին որպես դերասանուհի ներկայանալու որոշման, դժվարությունների եւ այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի եւ դերասանուհի Նարինե Սուլթանյանի հետ:

«Առաջարկը շատ պատահաբար ստացա. Արման Նշանյանն աշխատանքի վայրում շատ անակնկալ կերպով առաջարկեց նկարահանվել իր եւ հոր՝ Ժան Նշանյանի ֆիլմում, ես էլ որոշեցի չեղարկել երկար տարիների դադարն ու կրկին ինձ փորձել այդ ոլորտում,- նշեց Նարինեն ու պատմեց դադարի պատճառների մասին,- դադարի համար խնդիր որպես այդպիսին չկար, սկզբում ունեի հարգելի պատճառ, հետո ծնվեց աղջիկս եւ ուշադրությանս մեծ մասն իրեն էր ուղղված: Լռությանս համար ինչ-որ չափով կա ափսոսանք, բայց մյուս կողմից ես զբաղվում էի ավելի կարեւոր գործով, բացի այդ՝ ինքս ինձ խոստացել էի, որ մի օր կանդրադառնամ իմ մասնագիտությանը»:

Որպես դերասանուհի ներկայանալու հետ կապված վախերի մասին խոսելիս՝ Նարինեն նշեց. «Ցանկացած մարդ, երբ երկար ժամանակ ինչ-որ գործով չի զբաղվում, հետո վերսկսկելու ժամանակ որոշակի դժվարությունների առաջ կարող է կանգնել: Վախերս ավելի շատ կապված էին նկարահանման ընթացակարգի հետ, քանի որ սա 24 մասանի ֆիլմ էր եւ մենք կարող էինք մի օր 9-րդ սերիան նկարահանել, հաջորդ օրը 20-րդը, ինձ համար կարեւոր էր, որ օրերի փոփոխությունից չտուժեր կերպարիս գիծը»:

«Քարտ բլանշ»-ում իր կերպարի մասին խոսելիս՝ դերասանուհին մանրամասներ ներկայացրեց. «Ֆիլմում մարմնավորում եմ մեծահարուստ տղամարդու կնոջ կերպարը. դերս զարգանում է տաղանդավոր դերասան Սամվել Սարգսյանի հետ: Իմ կերպարը` Ամինան, իրականում շատ փխրուն կին է, բայց ապրած կյանքից ելնելով՝ դարձել էր ինքնուրույն, նպատակասլաց եւ ուժեղ: Ամինան աշխատում է գինու գործարանում, իսկ հետո ամուսնանում գործարանի տիրոջ հետ: Կերպարիս մեջ դրամա կա, նա փոքր տարիքում կորցրել է մորը եւ մեծացել է Ռուսաստանում, ապրել է խորթ մոր հետ, շատ դժվարությունների միջով անցնելով՝ երիտասարդ տարիքում վերադարձել է Հայաստան եւ փորձել է ինքն իրենով հաջողությունների հասնել: Այդ երիտասարդ աղջիկը իր ամուսնու մեջ տեսել է ոչ միայն ամուսնու, այլեւ հոր, ապավենի եւ հենարանի, բայց ընթացքում հասկանում է, որ այդ տղամարդու նկատմամբ նա ոչ թե սեր է զգում, այլ վստահություն. Ի վերջո նրանց մեջ կա տարիքային մեծ տարբերություն, որն իր գործն անում է: Այո, կերպարս իր մեջ ունի ողբերգություն եւ հոգեբանական շատ մեծ բարդույթներ, որի արդյունքում նա կանգնում է  ընտրության առաջ, իսկ թե ինչ է հետո լինում, կտեսնեն ֆիլմում»:

Հերոսուհու հետ նմանությունների մասին խոսելիս Նարինեն նշեց. «Անշուշտ մեր միջեւ տարբերություններ կան, բայց ունենք նաեւ նմանություններ: Թեպետ ընդհանուր առմամբ ես չեմ կարող ասել, որ այդ կերպարն ինձ նման է, որովհետե նրա փոխարեն ես այլ կերպ կվարվեի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее