▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա մահը չի նպաստելու արդարադատության իրացմանը. Բաց նամակ ՀՀ ղեկավարությանն ու հասարակությանը

Բաց նամակ-դիմում

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին,

ԱԺ նախագահ Գ.Սահակյանին,

վարչապետ Կ.Կարապետյանին,

ոստիկանապետ Վ.Գասպարյանին,

ԱԺ պատգամավորներին

Հայաստանի հասարակությանը

 

«Հաց բերողը» անունով լայնորեն հայտնի Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ կալանքի տակ է առնված:

Մի շարք հիվանդությւոններ ունեցող Արթուր Սարգսյանը, որքան հայտնի է հանրությանը, հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ձերբակալության պատճառ հանդիսացած նրա արարքը՝ 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդում փակված ապստամբներին ուտելիք տանելը, ինչը առիթ է հանդիսացե նրան «Հաց բերող» անվանելու, եթե նույնիսկ իրավական նորմերի շրջանցում է, որակապես մարդասիրական արարք է եղել, որի ընթացքում վտանգի է ենթարկվել միայն նրա սեփական կյանքն ու առանց այն էլ վատ առողջությունը:

Հանրությանը հայտնի տեղեկություններով այդ արարքը կատարելիս Արթուր Սարգսյանը զինված չի եղել, չի պատրաստվել որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել և փաստացի էլ որևէ բռնություն չի գործադրել:

Որևէ հստակ ապացույց չկա, որ Արթուր Սարգսյանը խուսափում է իրավական պատասխանատվությունից և ազատ լինելով կարող է խոչընդոտել արդարադատության ընթացքին: Փոխարենը ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվող և հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի կյանքը վտանգի տակ է:

Այդ մարդու մահը հաստատ չի նպաստելու արդարադատության իրացմանը, իսկ ապրելը կարող է նպաստել: Միաժամանակ կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի տառապանքները խորապես հուզում են հասարակության շատ անդամների՝ ավելացնելով դատական մարմինների գործողություններն արդարադատություն ընկալելու կասկածները և պատժիչ մարմիններ համարելու ընկալումը:

Խնդրում, առաջարկում, կոչ ենք անում հասարակության լայն շրջանակներին հուզող այս կոնկրետ դեպքում մարդասիրություն ցուցաբերել, ազատել Արթուր Սարգսյանին կալանքից, հնարավորություն տալ նրան ապրելու իր տանը և գուցե նաև արդարադատության իրացմանը նպաստելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее