▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա բանաստեղծությունները բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը...Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: 

Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը՝ Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ:

Նշենք, որ բանաստեղծ Արմեն Շեկոյանը երկար ժամանակ վարել է Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդումը:

Սիրված բանաստեղծն, ի դեպ, Asekose.am-ի մասին գրված երգի  հեղինակն է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее