Օրեր առաջ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ ըստ համացանցային օգտատերերի` դերասանուհի Տաթևիկ Ադումյանը նստած է երգիչ Վաչե Ամարյանի գիրկը: Մեկնաբանությունները տարբեր էին՝ մի մասը ապշած էր Տաթևիկի ամուսնու վրա, մյուսը մասը նշում էր, որ այդ ամուսնական մատանին ձևական բնույթ է կրում և որ Տաթևիկը վաղուց ամուսնալուծվել է, իսկ մյուս մասն է նշում է, որ տեսանյութը սերիալի նկարահանման backstage տարբերակն է: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու պրոդյուսեր Աղավնի Մանուկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է իրեն իրավունք վերապահել այս կամ այն հայտնի մարդուն քննադատելու, բայց կարծում եմ, որ այդ ամենն անլուրջ է, քանի որ տեսնում են տեսանյութը ու առանց հասկանալու, թե ինչու է դա արված, շտապում են մեկնաբանել: Պետք է նշեմ, որ այդ մեկնաբանությունները պարզապես ծիծաղ են առաջացնում: Իսկ ինչ վերաբերվում է այդ տեսանյութին, ապա եթե մի փոքր ուշադիր լինեն, կնկատեն, որ Տաթևիկը Վաչեի գրկում նստած չէ, այլ կողքին, քանի որ եթե գրկում նստած լիներ, նրա ոտքերը կլինեին աջ, այսինքն` վարորդի կողմում: Եթե մի փոքր ուշադիր լինեն, նման խոսակցություններ չեն ստեղծի»:
Այն նկատառմանը, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ գրեթե ամեն շաբաթ գրառումներ են լինում Տաթևիկի ամուսնալուծության ու առհասարակ անձնական կյանքի մասին, Աղավնին ասաց.
«Մեր հասարակության մեջ, կարծես թե, ընդունված է, որ եթե այս կամ այն արտիստը չի քննարկում ու հանրային դարձնում ինչ-որ թեմա, մարդիկ սկսում են խոսել: Մենք չենք փնտրում ապացույցներ, մենք չենք փնտրում նման լուրեր տարածող մարդկանց: Մենք պարզապես լուրջ չենք վերաբերվում այդ ամենին և վերջ»:
Այն հարցին, թե ինչպես է արձագանքում Տաթևիկ Ադումյանի ամուսինն այս ամենին, Աղավնին ասաց.
«Նրա ամուսինը այս ոլորտից չէ, և նրան հետաքրքիր չեն նմանատիպ ասեկոսեները, քանի որ նա, լինելով կրթված և գրագետ մարդ, հասկանում է այդ բառերի աբսուրդ լինելը, և սա չի վերաբերում միայն ամուսնուն, այլ առհասարակ մարդկանց: Տաթևիկի ընտանիքում ամեն բան կարգին է, և այդ անիմաստ խոսակցությունները ոչ մի կերպ չեն կարղ ազդել նրանց հարաբերությունների վրա: Նրանք միասին են և սուտ են այն բոլոր լուրերը, թե իբրև ամուսնալուծվել են: Սա այնպիսի հարց է, որ մենք չենք կարող և, կարծում եմ, ուղղակի իմաստ չկա խաբելու կամ թաքցնելու»:
Հեղինակ՝ Աննա Հարությունյան