▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյը նախքան ջրհեղեղը բջջային հեռախոսով զանգել է որդուն.Թուրք գիտնական

Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկը հունվարի 6-ին տեղի TRT1 հեռուստաընկերություն եթերում ասել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար,-փոխանցում է Hurriyet-ը:

«Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ: Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել: Արդյոք դա հրա՞շք էր: Բայց մենք կարծում ենք, որ նա կապ հաստատել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը՝ պնդելով նաև այն, որ  Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել:

«Ես գիտնական եմ և խոսում եմ գիտության համար»,- հավելել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее