Ալմա Աթայի հռչակագիրը զրոյական դերակատարում է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ Արցախյան բանակցային գործընթացում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը՝ Սերժ Սարգսյանը։
Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում էդպիսի արգումենտ բերել։ Բա եթե էն ժամանակից ամեն ինչը որոշված էր, էլ ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչու՞ երեք համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի։ Լավ, բա եթե լուծված էր, մենք շահագրգռված էինք բանակցություններին մասնակցել, բա ադրբեջանական կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին մասնակցելու։
***
ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը չհաջողվի
«Տեսնենք, իրավիճակից առաջ չեմ ուզում եզրակացություններ անել։ Ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։
***
Անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը, դատական նիստից հետո հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճռին։
Այսինքն՝ Միքայել սրբազանն էնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որ ռազմական հեղաշրջում լինի։ Մարդ է, խոսք է, ասել է։ Էդ ասեցնելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության օրոք ինքը 140 անգամ կարող էր նստել։
Հավելեց՝ վերջին 7 տարիների ընթացքում Միքայել սրբազանին հանդիպելու հնարավորություն չի ունեցել։
***
Դատական նիստից առաջ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կասի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության վերաբերյալ, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան: Սարգսյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել դիտելու ասուլիսը, ուստի չի կարող կարծիք հայտնել: Հարցին՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, նշեց՝ ժամանակին կհայտարարեն: *** |
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց հոկտեմբերի 22-ին: Այս պահին երկրորդ նախագահը պատասխանում է լրագրողների հարցերին: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին հարցին՝ Սարգսյանն ասաց. «Այո՛, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը՝ կապիտուլյացիայի համար: Իհարկե չեն կարողանալու: Իմ կարծիքով, դա ստույգ տեղեկություն չէ, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են՝ հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է ինելու. գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի ժամկետները»: *** |
«Այն իշխանությունը, որը 3 անգամ մեծացրել է Եռաբլուրը, ինձ փորձում է մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ՝ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա։ Իրենք ինչո՞ւ են այդպես անվանում՝ «Եռաբլուրին հարակից տարածքներ»։ Կարո՞ղ է հայերենը լավ չեն հասկանում․ հարակից՝ նշանակում է մոտ գտնվող»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքին։ Անդրադառնալով հարցին, թե, այնուամենայնիվ, Ինչո՞ւ են վաճառվել ՊՆ-ին պատկանող այդ հողերը՝ Սարգսյանը պարզաբանեց․ «Ես Հայաստանի որ կառույցում ծառայել եմ, փորձել եմ միշտ նպաստել այդ կառույցների կայացմանը՝ այդ թվում՝ շենքերի բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ ԶՈՒ-ն արժանի է ունենալու ՊՆ համապատասխան համալիր, համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է․․․ Բոլոր միջոցները ծախսվել են ՊՆ համալիրը կառուցելու նպատակով»։ Հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ եղել է, որ օտարված հողատարածքներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որդուն պատկանող ընկերությունն է գնել՝ «Տոյոտա Երևանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին տեղյակ չի եղել և հավելեց․ «Այդ հողերը կարող էր ձեռք բերել յուրաքանչյուրը, ով ուներ գումար և ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու։ Թող գտնեն մեկ, երկու, հինգ իրական մարդ, որ ուզել են այդտեղ հող ձեռք բերել, իրենց մերժել են»։ |