Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել.
«Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։
Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։
ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։
ՔՊ-ի համար ստելն դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։
Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, որոնք հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին»,- գրել է նա։
Տեսանյութում Չախոյանը հրապարակել է հաղորդման մի հատված, որից երևում է, թե ինչպես քաղաքապետարանի Շինարարության վարչության պետը 2023թ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում, որ մինչև տարեվերջ կկառուցվի երկրորդ այլընտրանքային ճանապարհը Նոր Նորքի Գյուջյան և Շոպրոնի փողոցների հատվածից մինչև Մյասնիկյանի պողոտա, որտեղ նախատեսվում է նաև ուղեանցում ունենալ։
Չախոյանը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի գործակարգավարական խորհրդակցություններից մի հատված, որտեղ ասվում է, որ այդ փողոցի նախագծման մրցույթի հայտարարությունը տրված է և այն նախագծվում է։
«Սա սուտ է, քանի որ ճանապարհի նախագիծը պատրաստ է եղել դեռ 2023 թվականին։ Ավելին՝ այդ նախագծով ճանապարհի կառուցումը դրվել է մրցույթի, որը շահել են 1 մլրդ 44 մլն դրամով, բայց չի կառուցվել»,-նշել է հանրային գործիչը։
Արթուր Չախոյանը բերել է մեկ այլ օրինակ, որ 2023 թվականին խոստացել էին կառուցել Դավթաշենի երկու թաղամասերն իրար կապող ճանապարհ, բայց մինչ օրս կառուցված չէ, նույնը նաև Աջափնյակի մետրոյի դեպքում։