
Արդեն տեղեկացրել ենք, որ Արմինե Եղիազարյան-Կոբելյանը ֆեյսբուքյան օգտատերը սոցիալական ցանցի իր էջում գրել է այն մասին, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացած իր երկու տարեկան տղայի ձեռքին կատետրի հետևանքով այրվածք է առաջացել:
Այս առիթով Armtimes.com-ը գրում է, որ զրուցել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, վերջինս տվյալ թեմայի շուրջ ասել է փոքրիկի ձեռքի մաշկի հետ կապված խնդիրները լուրջ չեն, սպասելի են և մի քանի օրվա ընթացքում հետ կզարգանան:
«Երեխային ծնողները քիչ առաջ բերել էին հիվանդանոց, ես՝ նաեւ որպես Հայաստանի գլխավոր մանկական վիրաբույժ, նրան զննել եմ: Երեխայի մոտ՝ բուն երակի մեջ տեղադրված կատետրի հետ կապված բարդություններ չեն եղել, այսինքն՝ երակի բորբոքում (ֆլեբիտ) կամ ենթամաշկային այս կամ այն դեղի թափանցում: Երեխայի մոտ մաշկային փոփոխությունները ի հայտ են եկել կպչուն սպեղանու՝ լեյկոպլաստիրի պատճառով: Կոնտակտային դերմատիտ է կոչվում՝ մաշկի կոնտակտային բորբոքում ՝ պայմանավորված կպչուն սպեղանու հանդեպ երեխայի գերզգայնությամբ: Տեղային բուժման կարիք ունի: Մի քանի օր տնային պայմաններում բուժում անցկացնելու պարագայում այդ բոլոր երեւույթները հետ կզարգանան»,-նշել է Նիկոլայ Դալլաքյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


