▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենում 38-ամյա դատապարտյալը ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ հետո փորձել ինքնասպան լինել

Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 38-ամյա Գարիկ Մելքոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն այս տարվա մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով զույգ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին ինքնասպանություն գործելու նպատակով սավանով պատրաստած պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել։  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее