Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին բուժզննության ժամանակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:


