Life.panorama.am-ը գրում է.
Իվետա Եդիգարյանը շատ շուտով կրկին կվերադառնա հեռուստատեսություն, կրկին իր սիրելի ժանրում. «Խոպանի տեսության» դերասանական կազմը նոր համալրումներ ունի, որում ներգրավված է նաեւ Իվետան:
Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է, որ մեծ սիրով է ընդունել հարազատ հեռուստաըներության հրավերը.
«Կարծում եմ՝ շատերն են հիշում «Վերվարածները» հեռուստասերիալը, որտեղ ես էլ էի նկարահանվում: Երկար տարիներ այդ նախագծում աշխատելով՝ իսկապես ինձ համար «Շանթ» հեռուստաընկերությունը հարազատացավ դեռ տարիներ առաջ, հիմա կրկին իմ հարազատ կոլեկտիվի հետ եմ աշխատելու»,- պատմեց Իվետա Եդիգարյանն ու շարունակեց.
«Առաջարկը ստացա հունվարի սկզբին «Շանթ» հեռուստաընկերության պրոդյուսեր Հունան Սողոյանի կողմից եւ շատ սիրով ընդունեցի. Նորից վերադարձա հին ընկերներիս մոտ, ինձ շատ հարազատ մի վայր: Չնայած՝ «Խոպանի տեսություն» սիթքոմի անձնակազմին նոր եմ ճանաչում, բայց հասցրել ենք արդեն մտերմանալ, ինձ շատ լավ ընդունեցին, այստեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում, ամեն ինչ կազմակերպված է՝ կոնկրետ նկարահանման օրերով եւ բարձր մակարդակով, ընդ որում նշեմ, որ այստեղ հիանալի հարաբերություններ են ոչ միայն դերասանների, այլեւ ողջ անձնակազմի միջեւ՝ վարսահարդարից մինչեւ օպերատորներ»:
Դերասանուհու խոսքերով՝ նկարահանումներն արդեն սկսված են եւ մինչ մարտի 8-ը եթեր կհեռարձակվեն: Իր կերպարի մասին Իվետան ակնարկեց.
«Սիթքոմում մարմնավորում եմ Ստելլա անունով մի կնոջ, ով հերոսների հարեւանուհին է: Նա բիզնես լեդի է, ունի իր գեղեցկության սրահը, բայց ամուսնացած չէ: Ստելլան ավելի շատ բացասական եւ խառնակիչ կերպար է. կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»:
Ի դեպ՝ Իվետան հատուկ պատճառ ունի էլ ավելի ուրախ ու հաճույքով խաղալ այս սիթքումում. «Աղջիկս շատ է սիրում «Խոպանի տեսությունը», միշտ հետեւում է, այդ իսկ պատճառով ես էլ ավելի ուրախ եմ, որ աղջկաս սիրելի նախագծում եմ նկարահանվում. դա միանշանակ նրան դուր կգա»,- նկատեց նա:
Իվետա Եդիգարյանը նշեց, որ վերջերս առիթ է ունեցել խաղալ լուրջ ֆիլմում, ի դեմս «Հրեշների գայլը» հեռուստաֆիլմի, բայց ուրախ է նաեւ, որ կրկին հումորային իրավիճակում է խաղալու. «Իհարկե՝ դերասանը պետք է կարողանա իրեն բոլոր ժանրերում դրսեւորի, շատ հաճելի էր ինձ փորձել նաեւ լուրջ կերպարում: Հիմա էլ ուրախ եմ, որ առաջարկ ստացա եւ պետք է կրկին կատաիերգությունում ներկայանամ, քանի որ գիտեմ, որ հեռուստադիտողը սովոր է ինձ այս ժանրում տեսնել, բայց եթե ապագայում այլ ժանրերում եւս հրավերներ լինեն, սիրով կհամաձայնեմ»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում