▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից կունենանք հերոսներ, որոնց միշտ պարտավոր ենք հիշել ու մեծարել. Ռաֆայել Երանոսյան

Aysor.am-ը գրում է.

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա բնութագրվող պատերազմը անտարբեր չթողեց և ոչ մեկին: Մշակութային կյանքում այն ևս իր ձեռագիրը թողեց. Երևանի պետական կամերային թատրոնում մայիսի 25-ին կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված այս գործողությունների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:

Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Արա Երնջակյանն է, դերերում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը և Մխիթար Ավետիսյանը։

«Բոլորս ներկայացնում ենք հայ մի տղայի, ով խոսում է թեև իր անունից, բայց ամբողջ հայ ժողովրդի՝ 10 միլիոն հայերի սրտից: Ներկայացման մեջ բարձրաձայնում ենք մեր քառօրյա պատերազմի նահատակների անունները, խոսում ենք նրանց մասին, այդ օրերի մասին: Սա այն ներկայացումն է, որից սիրտ ունեցող ցանկացած մարդ չի կարող չհուզվել, ներկայացման ընթացքում նույնիսկ մենք՝ դերասաններս ենք լարվում: Չէ՞ որ խոսում ենք մի բանի մասին, որը ցավ է պատճառել բոլորին: Տալով այդ տղաների անուններն ու նայելով նրանց լուսանկարներին՝ պետք է քարսիրտ լինես, որ մարսես: Չեմ ժխտի, բարդ ներկայացում է, քանի որ մեկ ժամ 15-20 րոպե խոսում ես մեր իրականության մեջ տեղի ունեցող խնդրի մասին, որին համակերպվել ենք, բայց պետք է ելք գտնենք», - կայք ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Դերասանն ընդգծեց, որ Կամերային թատրոնը բացման օրվանից անդրադարձել է երկրում կատարվող լավ ու վատ իրադարձություններին, այս անգամ էլ, բնական էր՝ ձեռնպահ չէր մնալու: Թեման նուրբ էր, հանդիսատեսի արձագանքն էլ՝ համապատասխան: «Պիեսը գրվել ու բեմադրվել է ընդամենը մեկ ամսվա ընթացքում և արդեն մեր խաղացանկի հիմնական մասն է կազմում: Մինչ այս մեր թատրոնում ներկայացումները բարձր տրամադրությամբ են ուղեկցվել, այս բեմադրության դեպքում ամեն ինչ այլ է. ներկայացման հենց ամենասկզբից լսվում էր «քիթը վերքաշելու» ձայնն ու արատասուքների սրբելը: Ավարտին հանդիսատեսը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարում է: Ինձ թույլ կտամ եզրակացնել՝ ներկայացումը ստացված է», - նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее