▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ խորհրդարանում երրորդ օրն է՝ մեկնարկել է աշնանային նստաշրջանը, սակայն ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ վանաձորցի Վանիկ Օհանյանը, որն Արեն Մկրտչյանի փոխարեն օրերս մանդատ ստացավ, դեռ աշխատանքի չի ներկայանում։ Նա պատգամավորական երդում չի տվել, ինչը նշանակում է, որ պաշտոնապես չի ստանձնել լիազորությունները։

Չնայած իշխող թիմում փորձում են կոծկել գործընկերոջ բացակայության իրական պատճառները՝ ասելով, որ դա առողջական խնդիրներով է պայմանավորված, սակայն մենք պարզեցինք, որ իրականում նա Հայաստանում չէ, մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել ու արդարացել, թե նախապես էր գնել տոմսերը, երբ մտքով չէր կարող անցնել, որ պատգամավոր է դառնալու։ Սա վկայում է այն փնթի կառավարման մասին, որն այսօր առկա է Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее