▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսում իրավիճակը լարված է. շուրջ 1000 նորատուսցի պահանջում է գյուղապետի հրաժարականը

 

նկարում. գյուղապետը՝ ձախից, կենտրոնում Մեխակ Հարությունյանն է, աջից՝ սպանված Հայկ Հակոբյանը
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի հունվարի 7-ին տեղի ունեցած սպանությունից հետո Նորատուս գյուղում ստեղծված լարվածությունը հասել է գագաթնակետին. այս պահին շուրջ 1000 նորատուսցիներ գյուղապետի տան մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Հարությունյանների ընտանիքը, ինչպես տեղեկացրել ենք, այս սպանությունից հետո լքել էր գյուղը՝ վենդետայի վտանգից խուսափելու նպատակով: Գյուղապետ Մուրադ Հարությունյանն էլ աշխատանքի չէր գնում: Նրա համարն անհասանելի էր, գյուղապետարանի քաղաքային հեռախոսահամարները չէին գործում:
Գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը հունվարի 26-ին մեզ հետ զրույցում ասել էր, որ Մուրադ Հարությունյանը հունվարի 9-ից մինչեւ փետրվարի առաջին տասնօրյակը արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:
Եվ ահա, պարզվում է, որ գյուղապետը փետրվարի առաջին տասնօրյակում աշխատանքի չի վերադարձել, ինչից դժգոհ են նաեւ նորատուսցիները: Վերջիններս պնդում են, որ գյուղապետի բացակայությունն ազդում է իրենց առօրյայի ու գյուղի մթնոլորտի վրա: Նորատուս համայնքի ավագանու անդամ Նարեկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղապետի տան մոտ հավաքված նորատուսցիների պահանջը մեկն է՝ հրաժարական:
«Սպանությունից հետո գյուղապետն աշխատանքի չի գալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ գյուղացիները տարատեակ դիմումներ են գրում նրան, պատասխան չի տալիս: Երբ հարցնում ենք, թե որն է պատճառը, ասում են՝ արձակուրդում է, տեղում չի, դիմում չի ընդունվում: Տեղակալը փոխարինում է նրան, ավագանու մի նիստ է անցկացրել, բայց ասում է՝ մոտս կնիք չկա»,- ասաց Գրիգորյանը:
Վերջինս փորձել է գյուղապետարանից պարզել արձակուրդի պատճառը, ստանալ արձակուրդի վերաբերյալ դիմումի կրկնօրինակը, սակայն ապարդյուն: Գյուղապետարանի աշխատակիցները դիմումի տրամադրումը ձգձգել են

armtimes.com-ը գրում է. Նկարում. գյուղապետը՝ ձախից, կենտրոնում Մեխակ Հարությունյանն է, աջից՝ սպանված Հայկ Հակոբյանը

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի հունվարի 7-ին տեղի ունեցած սպանությունից հետո Նորատուս գյուղում ստեղծված լարվածությունը հասել է գագաթնակետին. այս պահին շուրջ 1000 նորատուսցիներ գյուղապետի տան մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Հարությունյանների ընտանիքը, ինչպես տեղեկացրել ենք, այս սպանությունից հետո լքել էր գյուղը՝ վենդետայի վտանգից խուսափելու նպատակով: Գյուղապետ Մուրադ Հարությունյանն էլ աշխատանքի չէր գնում: Նրա համարն անհասանելի էր, գյուղապետարանի քաղաքային հեռախոսահամարները չէին գործում:
Գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը հունվարի 26-ին մեզ հետ զրույցում ասել էր, որ Մուրադ Հարությունյանը հունվարի 9-ից մինչեւ փետրվարի առաջին տասնօրյակը արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:
Եվ ահա, պարզվում է, որ գյուղապետը փետրվարի առաջին տասնօրյակում աշխատանքի չի վերադարձել, ինչից դժգոհ են նաեւ նորատուսցիները: Վերջիններս պնդում են, որ գյուղապետի բացակայությունն ազդում է իրենց առօրյայի ու գյուղի մթնոլորտի վրա: Նորատուս համայնքի ավագանու անդամ Նարեկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղապետի տան մոտ հավաքված նորատուսցիների պահանջը մեկն է՝ հրաժարական:
«Սպանությունից հետո գյուղապետն աշխատանքի չի գալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ գյուղացիները տարատեակ դիմումներ են գրում նրան, պատասխան չի տալիս: Երբ հարցնում ենք, թե որն է պատճառը, ասում են՝ արձակուրդում է, տեղում չի, դիմում չի ընդունվում: Տեղակալը փոխարինում է նրան, ավագանու մի նիստ է անցկացրել, բայց ասում է՝ մոտս կնիք չկա»,- ասաց Գրիգորյանը:
Վերջինս փորձել է գյուղապետարանից պարզել արձակուրդի պատճառը, ստանալ արձակուրդի վերաբերյալ դիմումի կրկնօրինակը, սակայն ապարդյուն: Գյուղապետարանի աշխատակիցները դիմումի տրամադրումը ձգձգել են:

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее