▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Հայկոյի սպանության գործով մեղադրյալի նկատմամբ մի քանի անգամ մահափորձ է կատարվել

armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղադրյալ Մեխակ Հակոբյանի, նրա ընտանիքի անդամների ու բարեկամների կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին մեզ ահազանգեց Մեխակ Հարությունյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, նշելով, որ պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում իր ազգականների ու բարեկամների հասցեին, որի հետեւում կանգնած են փոխմարզպետի քրոջ որդիները՝ քրեական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյանները:

Տիկին Անուշն առաջին անգամ է խոսում որդու հետ տեղի ունեցած դեպքի, սպառնալիքների եւ դատավարության մասին:

 

 

 

 

Բանն այն է, որ նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո Նորատուսում լարված իրավիճակը չի հանդարտվում: Իրավիճակն այն աստիճան թեժացավ, որ օրեր առաջ Սեւանի դատարանի բակում սույն գործով նիստից առաջ զինված միջադեպ տեղի ունեցավ տուժող կողմի եւ ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատների միջեւ: Միջադեպն ավարտվել էր կրակոցներով: Ամբաստանյալի հարազատներից մեկը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդու՝ Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ: Նախկին փոխմարզպետի հորեղբոր որդին հրազենային վիրավորում էր ստացել ծնկի հատվածում: Այս գործով մեղադրյալը Անուշ Հակոբյանի եղբայրն է:

 

 

 

Նա ասաց, որ մեկ ու կես տարի է՝ դատավարություն է ընթանում, սակայն ոչ մի նիստ նորմալ չի ընթացել. պատճառը գյուղում ստեղծված վախի մթնոլորտն է: «Վախի մթնոլորտում են պահում (նկատի ունի տուժող կողմին-հեղ.) ամբողջ գյուղը՝ վախեցնելով, որ ինչ-որ բան կանեն: Բացի այդ՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը նույն որդու քաղաքականությամբ հավաքում է Հայկի ընկերներին ու գնում խանգարում դատական նիստերը»,- ասաց Մեխակի մայրը: Վերջինս նշեց, որ մի քանի անգամ այդ խումբը մահափորձ է իրականացրել Մեխակ Հարությունյանի նկատմամբ, մասնավորապես, ըստ տիկին Անուշի՝ հարձակվել են Մեխակին տեղափոխող ոստիկանական մեքենայի վրա, փորձել շրջել այն. «Երբ մեքենան «Սեւան ՔԿՀ»-ից դատարան է տեղափոխել Մեխակին, փորձել են շուռ տալ մեքենան, որի մեջ գտնվել է ե՛ւ Մեխակ Հարությունյանը ե՛ւ ոստիկանության անձնակազմը: Հետո սկսեց այդ նույն խումբը սկզբում խանգարել դատերը մինչ նիստը դռնփակ անելը, հարձակվում էին Մեխակի, փաստաբանի վրա, փորձում ծեծել, հայհոյել: Իրենց հետ զենք-զինամթերք են բերել: Դատավորը սա տեսնելով՝ որոշել է փակ դատական նիստ անել»,- պատմեց Անուշ Հակոբյանը:

Картинки по запросу նորատուսցի ալիկ

 

 

 

 

 

 

Խոսելով օրեր առաջ Սեւանի դատարանի բակում տեղի ունեցած զինված միջադեպի մասին, նա ասաց, որ 30 վկա կա, բայց ոչ մեկ չի համարձակվում գնալ դատարան, վկայություն տալ: Հունիսի 8-ին Մեխակ Հարությունյանի պապը՝ Բորիկ Հակոբյանը, գնացել է դատարան՝ վկայություն տալու, սակայն մեքենայից իջնելուն պես, ըստ տիկին Անուշի՝ տուժող կողմի հարազատները ծեծի են ենթարկել նրան: «Մեքենայից չիջած՝ հարձակվել էին 70 տարեկան մարդու վրա, ծեծի էին ենթարկել, գլուխն արնահոսության մեջ, որդին չդիմանալով նման տեսարանին՝ որսորդական հրացանով կրակել ա, որ վախեցնի տվյալ անձնավորությանը՝ Ռաֆիկ Հակոբյանին, նա է հարձակվել հոր վրա ու այդ ամենը ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ:

 

 

 

Ի սկզբանե էլ վտանգ է եղել: Անդրանիկ Հակոբյանը, զանգելով սրա նրա ընտանիք, ասում է՝ եթե իմ որդին լիներ ձեր փոխարեն, կգնար, կխփեր, դուք պետք է գաք, ինձ հետ ա տեղի ունեցել այդ դեպքը, ի՞նչ կապ ունի, ձեզ էլ կլնի: Վախեցնում է իր քրոջ որդիներով՝ Արա, Ալիկ Բանդուրյաններով, որոնք իրենց գործողությունը ցույց տվեցին մարտի 25-ի դեպքով (այդ օրը «Արմավիր» ՔԿՀ-ում մահափորձ էր իրականացվել Մեխակի նկատմամբ,-հեղ.) ապացուցեցին, որ իրենք էլ այդ նույն վայրագությամբ առաջ են գնում»,- նշեց մեղադրյալի մայրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее