▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորատուսցի Հայկոյի» սպանության գործը՝ դռնփակ. հարազատները ոտքերով հարվածել են ապակիներին

armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դատական նիստերը կկայանան դռնփակ:

Այս մասին մեր զրույցում ասաց ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը:

Այսօր նման որոշում կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը: Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստին ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Միջնորդության հիմքում դրվել էր մասնավորապես այն, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում. նման մտավախության տեղիք էր տվել հատկապես սույն թվականի մարտի 25-ին Մեխակ Հարությունյանի դեմ կատարված մահափորձը:

Ամբաստանյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ այսօրվա նիստը եւս անցել է լարված մթնոլորտում, կրկին միջադեպ է տեղի ունեցել: Ըստ նրա՝ այսօր եւս դատարան էին ներկայացել տուժողի հարազատները՝ 50-60 հոգի եւ կրկին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, թե՛ պաշտպանի եւ թե՛ Մեխակ Հարությունյանի հասցեին: Հիշեցնենք, որ նախորդ նիստին նույնպես միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ պաշտպանի պատմելով, կարգադրիչները մի կերպ էին նիստերի դահլիճից փախցրել ամբաստանյալին:

Այսօր տուժողի հարազատներին հատկապես զայրացրել է գործը դռնփակ քննելու՝ դատարանի որոշումը: Մեր զրույցում ամբաստանյալի պաշտպանն ասաց, որ միջադեպ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ կարգադրիչները նրանց հեռացրել են նիստերի դահլիճից. դահլիճից արդեն հեռացված հարազատները սկսել են ոտքերով եւ ձեռքերով հարվածել դահլիճի ապակիներին: Դատարանը մի քանիսի նկատմամբ սանկցիա է կիրառել: «Պետք է նշեմ, որ դատավորն իր հնարավորության սահմաններում եւ կարգադրիչները իրենց բարձրության վրա մնացին»,- ասաց Խաչատրյանը: Գործը դռնփակ քննելու՝ դատարանի որոշումը առաջացրել է նաեւ տուժողի իրավահաջորդի՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի դժգոհությունը: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ փոխմարզպետը ցանկանում է, որպեսզի որդու սպանությանը գործը հրապարակային լինի: Դատարանի որոշումից հետո տուժող կողմը միջնորդել է հետաձգել նիստը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ հետաձգել նիստը: Մեր հարցին, թե ինչ հոգեվիճակում է իր պաշտպանյալ Մեխակ Հարությունյանը, Ռուստամ Խաչատրյանը պատասխանեց. «Փոքր-ինչ վախի զգացում ունի, տեսնում է՝ ինչ է կատարվում: Նա իրեն շատ կոռեկտ, հանգիստ եւ դաստիարակված է պահում»:

Պաշտպանն այսօր նաեւ գործը արտագնա քննելու միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մերժել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее