▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Ալիկին ազատ կարձակե՞ն. պաշտպանը պնդում է՝ Ալիկին ուզում են վատություն անել

 

armtimes.com-ը գրում է. 2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ապրիլի 5-ին ձերբակալված քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանն ազատ է արձակվել:

Գոռ Իսրայելյանը ձերբակալավել էր սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել է 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը: Մեր տեղեկություններով, Չարբախցի Գեղամի որդին նույնպես դեպքի վայրում է եղել: Նույն այդ տեղեկություններով, Գոռ Իսրայելյանն է իր մեքենայով վիրավորներին հիվանդանոց տեղափոխել:

Գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած «ռազբորկային» մասնակցել է մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում քրեական հեղինակություն Գեղամի շրջապատից: Նրանց ու սպանված Մուշեղ Մուշեղյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է լուրջ ընդհարման, ինչի ժամանակ Մուշեղ Մուշեղյանն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակել է իրեն շատ մոտ գտնվող Գեւորգ Ավետիսյանի գլխին: Հետո հենց այդ նույն զենքով էլ սպանվել է ինքը՝ Մուշեղյանը:

Այսօր մեր զրույցում Իսրայելյանի պաշտպան Գիվի Հովհաննսիյանն ասաց, որ իր պաշտպանյալին անհիմն են ձերբակալել եւ հենց այդ հիմքով էլ ձերբակալման որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել էր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ ասաց, որ Գոռ Իսրայելյանին ձերբակալելու ցուցումը տրվել է գործը հսկող դատախազի կողմից, ինչի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն իր առարկություններն է ներկայացրել: «Բայց քանի որ առարկությունը չէր կասեցնում ցուցումի կատարումը, ուստի դրան զուգահեռ անձը ձերբակալվել է»,- ասաց Տռուզյանը: Գոռ Իսրայելյանն այժմ սույն քրեական գործով ոչ թե կասկածյալի՝ այլ վկայի կարգավիճակ ունի:

Նրա հայրը՝ Չարբախցի Գեղամը (Գեղամ Իսրայելյան), այս գործով առանցքային մեղադրյալներից է: Բացի դա գործով մեղադրվում է նաեւ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան): Թե՛ Չարբախցի Գեղամի եւ թե՛ նրա կալանքը հերթական անգամ է երկարաձգվել: Սակայն Նորատուսցի Ալիկի կալանքը ոչ թե երկու ամսով է երկարաձգվել, այլ՝ մեկ: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանի այս որոշման դեմ հսկող դատախազը բողոք է ներկայացրել: Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը երեկ պատասխանել է մեր մի քանի հարցերին:

-Պարոն Վասակյան, ինչո՞ւ է մեկ ամսով երկարաձգվել ձեր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:

-Դե ընդհանրապես չպետք է երկարաձգեին, եթե ինձ եք հարցնում:

-Սովորաբար երկու ամսով է չէ՞ երկարաձգվում:

-Այո, սովորաբար միջնորդությունը երկու ասմով է ներկայացվում, բայց դատարանն է որոշում՝ երկու ամսով երկարաձգել, թե մեկ: Բայց էլի եմ ասում՝ պետք է ընդհանրապես չերկարացնեին:

-Այսինքն՝ Ալիկ Բանդուրյանի կալանքը քննիչը միջնորդել է երկու ամսով երկարաձգել, բայց դատարանը մեկ ամսո՞վ է երկարացրել:

-Այո:

-Իսկ հնարավո՞ր է, որ շուտով Բանդուրյանն ազատ արձակվի, դատարանի այս որոշումը հի՞մք է:

-Չեմ կարող ասել, բայց դե ամեն դեպքում ասեմ, որ ինքը ոչինչ չի արել, ճիշտը իր նկատմամբ խափանման միջոց չկիրառելն էր, ճիշտը նրա դեմ մեղադրանքը վերցանելն է՝ իմ կարծիքով:

-Այսինքն՝ մեկ ամիս անց նախաքննական մարմինը կրկին կալանքը երկարաձգելու միջնորդությո՞ւն պետք է ներակայացնի:

-Իրավունք ունի, նորից միջնորդի, կարող է մեկ ամսով միջնորդել, կարող է երկու:

-Մեր տեղեկություններով, դատարանի այս որոշումը գործը հսկող դատախազը բողոքարկել է: Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

-Ասում են:

-Այս գործով նախաքննության ավարտի մասին որեւէ տեղեկություններ կա՞ն

-Դեռ ոչ:

-Ալիկ Բանդուրյանը առերես հարցաքննվե՞լ է գործով մեղադրյալների հետ:

-Ոչ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее