▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաշենում կանգնեցվել է Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սեւան-Գավառ  մայրուղու հարեւանությամբ  տեղադրվել է  21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու  պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երեւան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:  Միջոցառմանը ներկա են եղել   հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզայինիշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան  հյուրեր,  նորաշենցիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее