Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 3-ին` ժամը 20.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 48-ամյա տղամարդու սպանությունը վենդետա է եղել: Սամվել Ավագյանի վրա կրակած անձը վրեժխնդիր է եղել նրանից՝ 2014թ. իր որդուն դանակահարելու համար:


