▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածնի սպանության մեջ կասկածվող մայրը ամուսնալուծված է, խնամքի տակ ունի երկու երեխա, չի աշխատում

Արդեն տեղեկացրել ենք, որ Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնին սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով։ Քննությամբ պարզվել է նորածնի մոր ինքնությունը:

Դեպքի առիթով Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: 40-ամյա Լուսինեն բնակվում է Հրազդան քաղաքի Երեւանյան փողոցում: Հարցուփորձ են արել ինայն շենքում, որտեղ բնակվում է կինը, եւ պարզ դարձավ, որ նա ամուսնալուծված է, չի աշխատում, ունի երկու երեխա: Հարեւանները չցանկացան որեւէ բան ասել կատարվածի մասին, ընդհակառակը ասում էին, որ չեն ճանաչում, հետը շփում չունեն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее