
Armtimes.com-ը գրում է. Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երկու նորածինները շարունակում են պայքարել իրենց կյանքի համար եւ նրանք բավական հաջողությունների են հասել: ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, պատասխանելով կայքի հարցին, ասաց, փոքրիկների վիճակը կայուն է` փոքր դրական դինամիկայով:
Պարզաբանելով, թե ինչպես է արտահայտվում դրական տեղաշարժը` բժիշկը մանրամասնեց, որ երեխաները կերակրվում են 17 մլ մայրական կաթով եւ թթվածնային նվազագույն կախվածություն ունեն:
Նա հաստատեց, որ այս առաջընթացը մեծացնում է դրական սպասելիքները:
Բնական «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հնգյակի մայրը` 23-ամյա Լուսինե Պողոսյանն, այսօր դուրս կգրվի: Նրա վիճակը լավ է, ետծննդաբերական ու ետվիրահատական խնդիրներ չկան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


