Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է: Այդ մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը` հավելելով, որ նրանց մոտ առկա է դրական դինամիկա:
Աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում:


