Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է ոճաբան Արմեն Գալյանի հետ և նրա միջոցով ծանոթացել գարնանային նորաձեւության կանոններին:
«Գարունը ստիպում է նորովի նայել ամեն ինչին, այդ թվում զգեստապահարանին: Եկել է մեր զգեստապահարանները թարմացնելու եւ նոր fashion սխրանքներ գործելու ժամանակը»,- նշեց ոճաբանն ու խոսեց 2016-ի գարնանային նորաձեւության մասին.
«Նորաձեւության աշխարհում գարունը գալիս է նոր շնչով եւ տրամադրությամբ: Բաց գույներ՝ սպիտակ եւ պաստելային երանգներ, ջինսե հագուստի բազմազանություն, նոր մինիմալիզմ եւ միշտ ակտուալ զոլավոր հագուստ. սրանք կլինեն այս գարնան հիթերը»,- նկատեց Արմեն Գալյանը:
Ոճաբանի խոսքերով՝ մասնագետները որպես սեզոնի գլխավոր գույներ առանձնացրել են վարդագույնի եւ երկնագույնի ամենաբաց եւ սառը երանգները. «Սեզոնի անսպասելի գունային թրենդների շարքում կառանձնացնեմ արծաթագույնը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում