▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաձևության և մոդելների միջազգային մրցույթում Մերի Հակոբյանը գրավել է առաջին տեղը

Դիտեք նաև՝

Միջազգային Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը: Բացի առաջին տեղից, Մերի Հակոբյանը հաղթող է ճանաչվել ևս երկու անվանակարգերում՝ «լավագույն մարմին» և «միս ֆոտոգենիզմ»: Միջոցառումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ինչպես տեղեկացանք մրցույթի հայաստանյան ներկայացուցիչների հետ ունեցած զրույցից՝  մրցույթի Գրան Պրին շնորհվել է Վենեսուելային և Շրի Լանկայի ներկայացուցիչներին: Առաջին տեղը գրավել են Հայաստանը ներկայացնող աղջիկներից Մերի Հակոբյանը, իսկ տղաներինց՝ Գանայի ներկայացուցիչը: Երկրորդ տեղում են Մեքսիկայի և Կանարյան Կղզիների ներկայացուցիչները:

Նշենք, որ չնայած համացանցում բուռն քննարկվում էր Շուշան Երիցյանի՝ Արցախը ներկայացնելու թեման, գեղեցկուհին, այնուամենայնիվ, մրցույթին ոչ թե որպես մասնակից է ներկայացել, այլ ժյուրիի անդամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее