▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաձև է այն, ինչն ինձ սազում է. Արամեի կինը կիսվում է գեղեցկության բանաձևով

Նորաձև է այն, ինչն ինձ սազում է. Արամեի կինը կիսվում է գեղեցկության բանաձևով

Life.panorama.am- ը գրում է.

Արամեի կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի գեղեցկության ու նորաձև լինելու մասին շատերն են խոսում: Երիտասարդ հայուհիների մի հատված  հետևում է նրա ոճին, ընտրած աքսեսուարներին ու զգեստապահարանին:

Կայքը հետաքրքրվել է, թե ինչո՞ւմ է կայանում Աննայի գեղեցկության գաղտնիքը. «Նախ շնորհակալ եմ նման գնահատականի համար, բայց ես չեմ կարծում, որ միշտ խնամված տեսք ունեմ, քանի որ դա գրեթե անհնար է: Իրականում, ըստ իս գեղեցկության պահպանման համար ոչ մի գաղտնիք չկա, պարզապես պետք է մեծ ցանկություն ունենալ ու ինչու ոչ նաև հնարավորություն խնամված տեսք ունենալու համար: Ինքս ոչ մի հատուկ բան չեմ անում, պարզապես փորձում եմ պահպանել այն, ինչ բնությունն է ինձ տվել»,- նշեց գեղեցկուհի Աննա Թովմասյանը:

Դե իսկ սլացիկ կազմվածքը պահպանելու համար Աննան հաճախում է մարզասրահ, որն, ի դեպ, նրա համար հաճելի զբաղմունք է.«Ես շատ հաճախ եմ մարզասրահում գտնվում, քանի որ նախ շատ եմ սիրում այդ երևույթը, հետո գեղեցիկ կազմվածքը պահպանելը շատ եմ կարևորում: Իսկ այ սպա կենտրոններ հաճախում եմ միայն հաճույքիս համար»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее