▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր վերադարձ, նոր ասելիք, նոր գործունեություն. Գայա Արզումանյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել երգչուհի, Հայաստանի Ձայնը նախագծի մասնակից Գայա  Արզումանյանի «Նախշուն Բաջի» տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ, ով կայքի հետ զրույցում պատմել է.

«Տեսահոլովակի մասին շատ վաղուց եմ երազել, այն իմ նոր համագործակցության առաջին քայլերից է, այնպես որ ապագայում հեռուստադիտողը ինձանից թող ակտիվ գործունեություն սպասի»,- նշել է  երգչուհին ու ավելացրել.

«Արդեն աշխատում եմ Արայիկ Գաբաջյանի հետ, ով այսուհետ զբաղվում է իմ պրոդյուսինգով: Նրա հետ աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, իրեն եմ վստահում իմ ողջ գործունեությունը: Հենց նրա նախաձեռնությունն էր այս տեսահոլովակս, ինչպես նաեւ տեսահոլովակում աշխատող մասնագետների ընտրությունը: Իսկ տեսահոլովակի շրջանակներում համագործակցել եմ մի շարք պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ովքեր շատ մեծ ներդրում ունեն իրենց ասպարեզում: Շատ հաճելի էր աշխատել ինձ համար դեռեւս նոր, բայց արդեն հարազատ թիմի հետ»:

Գայան նշել է, որ երգի ընտրությունն իրեն է եղել, իսկ որոշումը կանգ է առել «Նախշուն Բաջի»-ի վրա մի պարզ պատճառով.

«Քանի որ մարդիկ ինձ ճանաչում են «Նախշուն Բաջի» երգով եւ այն ասես դարձել է իմ այցեքարտը, որոշեցի հենց այդ երգն էլ ընտրել տեսահոլովակի համար»,- նկատել է երգչուհին:

Գայա Արզումանյանը պատմեց  է նաեւ երգիչ-դերասան Սենոյի հետ համագործակցության մասին.

«Իմ գաղափարն էր երգում ռեփի հատված ունենալը, բայց տեքստը մշակել է հենց Սենոն: Երբ նոր էինք սկսում երգի նախապատաստական աշխատանքները, մի տեսակ կասկած կար, որ ռեփը «Նախշուն Բաջի»-ում չի ընդունվի, սակայն, երբ ամեն բան պատրաստ էր, հասկացա, որ մարդիկ այս կատարումը միանշանակ սիրելու են»,- ասել է երգչուհին:

Տեսահոլովակում իր համարձակ կերպարների եւ «Նախշուն Բաջի»-ն ռեփով ներկայացնելու վերաբերյալ կանխատեսվող  քննադատություններից Գայան չի վախենում. «Քննադատություններին ես շատ նորմալ եմ վերաբերվում, քանի որ այդպես էլ պետք է լինի, չի կարող մի գործը միանշանակ սիրվի եւ ընդունվի բացառապես բոլորի կողմից»,- շեշտել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее