▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տրագիկոմեդիա՝ Լուիզայի, Սոսի, Վահիկի և Անահիտի մասնակցությամբ

 

Blognews.am-ը գրում է. Հոկտեմբերի 7-ին և 9-ին ԱՄՆ-ում կկայանա «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման պրեմիերան։ Պիեսի հեղինակն ու ներկայացման ռեժիսորը Վահիկ Փիրամիզեն է, ով նաև գլխավոր դերակատարներից մեկն է։

Պատմությունը պտտվում է ամերիկահայ մի ընտանիքի շուրջ, որոնց տանը հայտնվում են Հայաստանից և Ռուսաստանից ժամանած հայեր՝ յուրաքանչյուրը բերելով իր կենցաղն ու մենթալիտետը։ Ամերիկահայ զույգին մարմնավորում են Վահիկ Փիրամիզեն և Անահիտ Ավանեսյանը, նրանց հյուրին Հայաստանից մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, ռուսաստանցի հյուրի դերակատարը Լուիզա Ներսիսյանն է։

Կայքի հետ զրույցում Լուիզա Ներսիսյանն ասել է, որ ներկայացման աշխատանքները սկսել են, երբ Վահիկը «3 շաբաթ Երևանում» ֆիլմի նկարահանման համար ժամանել էին Հայաստան։

«Վահիկի ներկայացումները շատ հումորային են, սակայն հետաքրքիր մի շերտ ունեն, որը մտածելու տեղիք է տալիս։ Սա ուղղակի ներկայացում չէ՝ մեկ ժամ ծիծաղելու համար, այն ունի գաղափարախոսություն, որը մտածելու տեղիք կտա։ Ընտանեկան պատմության մեջ շեշտը դրված է ԱՄՆ-ում ապրողների և դրսից Նահանգներ տեղափոխվածների կենցաղների տարբերությունների և նմանությունների վրա։ Ցույց ենք տալիս՝ առօրյայում ինչ խնդիրներ են ծագում։ Ըստ էության՝ 3 կենցաղ իրար է խառնվում»,- ասել է դերասանուհին ու հավելել, որ այստեղ փորձերը տևել են մոտ մեկ ամիս։

«Մնացել է ամենակարևորը՝ բեմական փորձը։ Հուսով եմ՝ այս ամենի տակից պատվով դուրս եկանք,- ասել է Լուիզան ու նկատել, որ մտավախություն կա յուրքանչյուր ներկայացումից առաջ։ - Դրանից չես փախչի, և դա լավ է. եթե մտավախություն չլինի, նշանակում է՝ մասնագիտությունը փոխելու ժամանակն է»։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее