▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տարվա հեքիաթը նրա հետ, ասես, իրական է դառնում. Սուրեն Առուստամյան

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Սուրեն Առուստամյանի ընտանիքի համար ձմեռն արեւային է՝ շնորհիվ փոքրիկ Արեւիկի: Երջանիկ հայրիկը պատմել է, որ հենց 7 ամսական Արեւիկի շնորհիվ մոտեցող ամանորյա հեքիաթը ավելի ոգեւորիչ է թվում.

«Աղջիկս իր արեւային տրամադրությամբ, ժպիտով ամեն օր մեր տանը մեծ աշխուժություն է բերում, անգամ Նոր տարվա հեքիաթը նրա հետ, ասես, իրական է դառնում: Մենք ասես չզգանք ձմեռվա ցուրտը, Արեւիկն էլ, ասես, սիրում է ձմեռը»,- պատմել է Սուրեն Առուստամյանը:

Դերասանի խոսքերով՝ Արեւիկը օրեր առաջ առաջին անգամ ձյուն տեսնելով, իրենից անկախ, շատ է ուրախացել. «Երբ տեղաց առաջին ձյունը, մենք նրան մոտեցրինք պատուհանին եւ պետք է ասեմ, որ նա շատ աշխույժ ու զարմացած իր փոքրիկ աչուկներով նայում էր, թե ինչպե՞ս է ձյուն գալիս. բնության այդ հրաշքին մեր փոքրիկը շատ լավ արձագանքեց»,- մեզ հետ զրույցում նշել է Սուրենը:

Փոքրիկ Արեւիկը արդեն հանում է իր առաջին ատամիկները. «Արեւս արդեն հանել է իր առաջին ատամիկները, նա ծնված օրվանից ժպտում է բոլորին, բայց եւ ուզում է անընդհատ մեր գրկում լինել, հասկացնել է տալիս, որ իրեն գրկենք ու ման տանք»,- մեծ  ոգեւորությամբ պատմում է դերասան  հայրիկը:

Ի դեպ, Սուրեն Առուստամյանը նշեց նաեւ, որ 9-ամյա որդին փոքրիկ քույրիկին շատ ջերմ է վերաբերվում. «Ոչ մի օր որդուս կողմից խանդի դրսեւորումներ չի զգացվել, հենց դպրոցից վերադառնում է տուն, առաջինը քույրիին է գրկում, անպայման ասում, որ շատ է կարոտել, իսկ դասերը պարապելուց հետո էլ խաղում է Արեւիկի հետ: Դեռ մեր աղջիկը չէր ծնվել, երբ ես եւ կինս նախապատրաստել էինք Հայկին, որ փոքրիկ քույր է ունենալու, որին պետք է պաշտպանի եւ անսահման սիրի, իսկ այսօր մեր հասուն որդին հենց այդպես էլ վարվում է, հատկապես, երբ տեսնում է, որ իմ եւ մայրիկի սերը եւ ուշադրությունը նրա հանդեպ չի պակասել»:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее