▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սիթքոմը լինելու է գույներով լի, երիտասարդական, հետաքրքիր նախագիծ

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ  սեպտեմբերի 15-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր` «Դոմինո» կոչվող սիթքոմը:

Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Հարութ Խալաֆյանի հետ, ով պատմել է «Դոմինո»-ի մանրամասների մասին.

«Նոր սիթքոմը լինելու է գույներով լի, երիտասարդական, հետաքրքիր նախագիծ, որի նպատակն է մարդկանց կտրել առօրյա հոգսերից և հաճելի, ուրախ զգացողություններ պարգեւել: Պետք է նկատեմ, որ սիթքոմի համար աշխատում է նույն «Տնփեսա»-ի անձնակազմը, իսկ սա նշանակում է, որ հավաքված թիմը ունի արդեն հաղթահարված փորձ, ովքեր ամեն բան կանեն, որպեսզի հեռուստադիտողին կրկին հաջողված նախագիծ ներկայացնեն»,- նշել է ռեժիսորը:

Նրա փոխանցմամբ`  նոր սիթքոմի դերասանական կազմի հարցում բավականին կշռադատված են որոշում կայացրել.

«Սիթքոմի հերոսներն են Սոս Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Նարեկ Բավեյանը, Ռիփփին, Լիկա Սալամանյանը, «Արմքոմեդի»-ի Մհերը, Գայանե Ավետիսյանը և այլք: Կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն, որ նրանցից բոլորը սիրված և փորձառու են իրենց ոլորտներում: Ճիշտ է՝ նրանցից ոչ բոլորն են մասնագիտությամբ դերասաններ, բայց բոլորն էլ այսպես ասած «հեռոսւտատեսության մարդիկ են» և բավական փորձ ունեն այդ առումով: Մենք փորձել ենք մեր մտածած կերպարների համար ճիշտ դերասանների ընտրել, ովքեր անկախ մասնագիտությունից կհամապատասխանեն տվյալ կերպարներին»,- նշել է Հարութ Խալաֆյանը:

Խոսելով սցենարական լուծումներից՝ ռեժիսորը հավելել է.

«Սցենարիստներն են Սարգիս Կալպակյանն ու Նարեկ Ավագյանը, ովքեր զբաղվում էին նաև «Տնփեսա»-ի սցենարով: Սիթքոմը լինելու է  մանկության երեք ընկերների մասին, ովքեր ամեն մեկն աշխատանքի վայրում ունեն իրենց խնդիրները, որոնք կապված են հատկապես իրենց ղեկավարների հետ, արդյունքում նրանք որոշում են վարկով գումար վերցնել բանկից և սեփական բիզնեսը ստեղծել, դե իսկ մնացած զարգացումներին հեռուստադիտողը կծանոթանա սիթքոմի սերիաներից»:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее