Life.panorama.am-ը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ դերասան-երգիչ Գոշի սիրտն ամենևին էլ ազատ չէ և նրա ընտրյալը դերասանուհի Եվա Զոհրաբյանն է, ում հետ միասին Գոշը նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում:
Կայքը կապ է հաստատել Գոշի պրոդյուսերի՝ Սոֆյա Ղուլյանի հետ`ճշտելու տվյալ տեղեկության հավաստիությունը:
«Նման բան չկա, ավելին ասեմ, Եվան արդեն վաղուց գտել է իր երկրորդ կեսին»,- հստակեցրել է Սոֆյան:
Ըստ նրա՝ այդ խոսակցությունների պատճառներից մեկը գուցե օրեր առաջ կայացած իրենց երկուսի ֆոտոշարքի լուսանկարն է եղել, որը Գոշը հրապարակել է իր միկրոբլոգում. «Գուցե այդ լուսանկարն է պատճառը կամ գուցե՝ սիթքոմի սցենարական լուծումները, ըստ որոնց՝ Եվայի կերպարը սիրահարված է Գոշի հերոսին: Եվային և Գոշին բացի մտերիմ ընկերական հարաբերություններից, որևէ այլ զգացում չի կապում»,- նշել է Սոֆյա Ղուլյանը: