▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Սահմանադրությամբ նախագահի հենարանը լինելու են քաղաքացիները

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ Հանրապետության 4-րդ նախագահը մեծ անելիքներ ունի պետականության կայացման գործում: Նրա հիմնական գործառույթը պետք է լինի պետական իշխանության մարմինների նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը:

 «Խորհրդարանական կառավարման ձևն աչքի է ընկնում ժողովրդավարության ավելի բարձր մակարդակով և նախագահի  գործունեության լծակների առավելությունը պայմաանվորված է քաղաքացիական հասարակության ինքնագիտակցության մակարդակով: Նոր Սահմանադրությամբ նախագահն անկուսակցական է և լծակների առումով նրա հենարանը պետք է լինի քաղաքացիական հասարակությունը: Հասարակությունը պետք է պաշտպանի մշտադիտարկման արդյունքում ՀՀ նախագահի կողմից արձանագրած համակարգային շեղումները: Իսկ, եթե սա չլինի՝ սահմանադրական ամբողջ համակարգն անիմաստ է դառնում՝ սկսած 2-րդ հոդվածից՝ իշանությունը պատկանում է ժողովրդին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Այվազյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее