▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ռեպրեսիաներ են սպասվում

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին և ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։ Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ: Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее