Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում իր հյուրընկալ դռները բացեց «Christy» կանացի հագուստի և աքսեսուարների խանութ սրահը: Սրահն աչքի է ընկնում և առանձնանում իր բարձրաճաշակ ու տարբերվող տեսականիով : Խանութ սրահի տնօրեն Անահիտ Այվազյանի խոսքով՝ շեշտը դրված է ոչ միայն հագուստի նրբաճաշակության այլ նաև որակի և չկրկնվող լինելու վրա: «Christy» խանութ սրահում կարող են իրենց համար հագուստ ընտրել անգամ ամենախստապահանջ, ամենատարբեր ճաշակի, նախասիրությունների ու տարիքի կանայք և աղջիկները:
«Արել ենք ամեն բան, որպեսզի մեր հաճախորդները խանութ սրահից հեռանան միայն լավ տպավորություններով և իհարկե գոհունակությամբ: «Christy»-ում հաճախորդները կգտնեն միայն որակյալ հագուստ», -նշեց Անահիտ Այվազյանը՝ անդրադառնալով նաև գնային քաղաքականությանը.
«Ասել, որ մեր խանութ սրահում առկա ապրանքը բավական մատչելի է սխալ կլինի, քանի որ ինչպես արդեն փորձն է ցույց տվել, որակյալ ապրանքը երբեք շատ էժան չի կարող լինել: Սակայն սա չի նշանակում, որ այստեղից կարող են օգտվել սահմանափակ քանակությամբ մարդիկ: Գները հասանելի են գրեթե բոլորին: Չմոռանամ ավելացնել, որ ցանկացած գնորդ մեր սրահից կհեռանա անակնկալ նվերներով,ինչպես նաև շատ հաճախակի գործող զեղչերի շնորհիվ մեր հաճախորդները կկարողանան ձեռք բերել առկա հագուստներն ավելի մատչելի արժեքով: Հույս ունեմ, որ արդեն շատ շուտով մենք կունենանք մեր հավատարիմ հաճախորդները, որոնց հետ միասին կթելադրենք ճաշակ և ոճ, ինչի շնորհիվ կդառնանք ոլորտի առաջատարներից մեկը»:
72157687373486854


