Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության բաժնի պետեր է նշանակել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը: Այս բաժնի արդեն նախկին պետ Արթուր Մկրտչյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Նոր նշանակումներ են տեղի ունեցել նաեւ Արմավիրի եւ Արարատի բաժիններում: Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի՝ Վահան Աղգաշյանը:
Կարդացեք նաև` Եթե որևէ մեկը ձեզ նեղի, զանգեք, կգամ ձեր կողքը կկանգնեմ. Օսիպյանը՝ ՃՈ ոստիկաններին
Վստահորեն հայտարարում եմ` այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ. Օսիպյան


