▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Նորքում ընկերոջ տունը վերանորոգելիս 62-ամյա վարպետը 5-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահանում է Լյուքսեմբուրգի 3-րդ շենքի բնակիչ՝ 62-ամյա Վաչագան Նավասարդյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Լյուքսեմբուրգի 1-ին շենքի 28 բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել 5-րդ հարկից։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее