▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թյուրըմբռնում կա, որ ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի դրականը

Վերաբերմունքը միգուցե, քաղաքականությունը` ոչ: Միգուցե մեր ղեկավարությանը մեկ-երկու անգամ բարձր մակարդակով ընդունեն: Սակայն, գլոբալ առումով ԱՄՆ-ը տարածաշրջանում շարունակելու է իր շահերի սպասարկումը, ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, Իրանի և Ռուսաստանի հարցում շարունակելու է զսպման քաղաքականությունը, շարունակելու է Վրաստանին և Ադրբեջանին գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ մեզ` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն:

Իրանի հետ միգուցե սկսվի քաղաքական երկխոսություն, ինչը որոշակիորեն կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, սակայն գլոբալ առումով ամերիկացիները կշարունակեն Իրանին դիտարկել որպես մարտահրավեր:

Թուրքիայի մասով առավել կոշտ հռետորաբանության կիրառումը հնարավոր է գերակշռի, սակայն մակերեսային սանկցիաներից այն կողմ ոչինչ չի լինի: Ամերիկացիները Թուրքիային դիտարկում են որպես անառակ որդի, ով մի օր վերադառնալու է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее