▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ` վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее