▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ` Պռոշյանում գտնված նորածին երեխայի մասին. բոլորովին մերկ թողել-գնացել են

armtimes.com-ը գրում է. Շաբաթ` օգոստոսի 12-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնված նորածին երեխան լույս աշխարհ էր եկել լքվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ:

 Մեր զրույցում նման կարծիք հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: Նրա տեղեկացմամբ, շաբաթ օրը համայնքի բնակիչներից մեկի բակում հայտնաբերված նորածինն աղջիկ է: Փոքրիկին գտել է այդ տանն ապրող ընտանիքի երեխան, հայտնել հարազատներին: Վերջիններս դիմել են իրեն, իսկ ինքը` ոստիկանություն:

«Ահազանգվել է 1-02: Համապատասխան մարմիններն եկել են, տեղում զննել են, շտապ օգնության մեքենայով երեխան տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Արթուր Մուրադյանը` դժվարանալով ասել` արդյոք երեխան ունի՞ առողջական խնդիրներ կամ ֆիզիկական արատ:

Պռոշյան համայնքի ղեկավարը հավանական չի համարում, որ երեխային հենց տվյալ տան մոտ են թողել` մտածելով, թե այդտեղ ապրող մարդիկ նրան կվերցնեն, կխնամեն: «Չեմ կարծում` նպատակը դա լինի: Ուղղակի ոնց որ արհամարհական դրել, գնացել են: Եթե այդպիսի նպատակ ունենային, երեխային գոնե շորով կփաթաթեին: Բոլորովին մերկ թողել, գնացել են»,- կարծիք հայտնեց Մուրադյանը:

Լքված նորածինն այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее