▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Արցախում ականի պայթյունից զոհված ականազերծողների մասին

Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել նախօրեին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի վերաբերյալ:

Ըստ տարածած հաղորդագրության՝ մարտի 29-ին ժամը 07:55-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր-Ղազանչի գյուղի վարչական տարածքում հակատանկային ականի վրա պայթել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության «Լանդ Ռովեր» ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով նույն կազմակերպության աշխատողներ, Ստեփանակերտ  քաղաքի բնակիչներ՝ 31-ամյա Պավել Հակոբովը, 33-ամյա Մարատ Պետրոսյանը և Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ավանեսյանը տեղում մահացել են, իսկ նշված քաղաքի բնակիչներ՝ 31-ամյա Գարիկ Ղահիրյանը և 43-ամյա Արամ Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее