▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքից․ ի՞նչ վարկածներ են շրջանառվում

Թարմացված․ Մարմարիկում 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գյուղի բնակիչները պատմում են, որ բացի փրկարարներից, որոնողական աշխատանքներում ներգրավված է ամբողջ գյուղը։ «Վարկած կա, որ գետն է ընկել, կամ գողացել են. գյուղի ջահելներն ամեն տեղ նայում են՝ ջրում, ցամաքում, չեն գտնում»,- ասում են նրանք։
Հիշեցնենք՝ երեխայի ազգականներից մեկը պատմել էր, որ հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ անելիս են եղել, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում է եղել, հետո քույրը տուն է գնացել, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը. մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա։
Գյուղի բնակիչներից մեկն ասաց, որ գետը հեռու է, սակայն մոտակայքում փոքրիկ առու կա․ «Հնարավոր է՝ առուն է ընկել, ջուրը տարել, հասցրել է գետ»:

***

Երեկ  առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։

ArmLur.am-ը մանրամասներ է պարզել դեպքից։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույնը ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել էն ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ՝ գրեթե 10-12 ժամ, փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային՝ այն էլ վարարած գետում։ ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։

Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։
Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։

Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։

Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее